Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Իրանում աճում է անվստահությունը երկրի նախագահի նկատմամբ

Իրանում աճում է անվստահությունը երկրի նախագահի նկատմամբ
21.04.2026 | 12:41

Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին՝ նրան մեղադրելով հատկապես Ադրբեջանի գործած հանցանքները և հակաիրանական գործողությունները կոծկելու համար։

Իրանցի հայտնի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը տարածել է տեսանյութ՝ գրելով․ «Իրանի ճանապարհների նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Փեզեշքիանը բացահայտ խոսում է Աֆղանստանից, Պակիստանից և Իրաքյան Քրդստանից Իրանի տարածք թշնամու ուժեր ներթափանցելու պլանների մասին, բայց նա դիտավորյալ կամ ակամա բաց է թողնում Բաքվում իր ազգակիցների կողմից Իրանի դեմ հարձակումների մասին»։

Հատկապես 2025-ի ամառվանից Իրանում ավելի մեծ թափ է հավաքել երկրի նախագահի նկատմամբ անվստահությունը։ Քաղաքական ուժերը, փորձագետները, ժողովուրդը ընդհանուր առմամբ Փեզեշքիանին համարում են թուրքական ազդեցության գործակալ, որը խանգարում է Իրանին՝ կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ։

Չնայած դրան՝ Ադրբեջանն ամեն հնարավոր առիթով վնասում է Իրանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով։ Իրանում մշտապես խոսում են այն մասին, որ երկրի նախկին նախագահ Ռեիսին ոչ թե եղանակի պատճառով է ավիավթարի զոհ դարձել, այլ նրա ուղղաթիռը ոչնչացրել են գրավյալ Արցախի հարավում տեղակայված իսրայելական հատուկ ջոկատայինները։

Վերջերս էլ շարունակ լուրեր են տարածվում Իրանում, որ Իսրայելի դրոնները և կործանիչները թռիչքներ կատարում են հենց Ադրբեջանի տարածքից։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3624

Մեկնաբանություններ